ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ մշտական ներկայացուցիչները Բրյուսելում կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը: Տեղեկությունը հայտնել են Շվեդիայի ներկայացուցչությունից, որը ներկայումս նախագահում է ԵՄ Խորհրդում։

«Այսօր ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը», - նշված է Twitter-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոր փաթեթը ներառում է պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև ընդլայնում է անհատական պատժամիջոցների ցանկը:

Sputnik Արմենիա