2023-06-22 11:18
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱՆԵԼՈՒ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ԵՐԿԱՐ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել: Դրանում համոզված է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Թվում է, որ կանխատեսելի էր ազատությունից զրկելով՝ Աշոտյանին լռեցնելու իշխանական մոլուցքը, մյուս կողմից` քաղբանտարկյալների շարքը նման կալիբրի գործիչով համալրելը ցույց է տալիս, որ ներքին վախերն ու ճշմարտության հետ չառերեսվելն իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով:
Արմենը շատ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել, անշուշտ, սա էլ կհաղթահարի, բայց մեկ է` իշխանության այս այլանդակ քայլն հենց իր համար հակառակ ֆունկցիա է կատարելու:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»: