2023-06-22 13:57
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Մինչ այս պահը չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Մինչ այս պահը պաշտպանության կողմին այդպես էլ չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ:
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին»,- գրել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, Աշոտյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով:
Verelq.am