Իրանի ԻՀՊԿ․ Նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է ավելացվել՝ հասնելով 2 000 կիլոմետրի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ստեղծած նոր՝ կատարելագործված բալիստիկ հիպերձայնային հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է ավելացվել՝ հասնելով 2 000 կիլոմետրի, տեղեկացրել է Իրանի ԻՀՊԿ ՕՏՈւ հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, փոխանցել է Tasnim-ը։
«Այսօր մենք հասել ենք բոլոր բարդ տեխնոլոգիաներին պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է նա։
Իրանցի գեներալը հիշատակել է այս ամսվա սկզբին ներկայացված «Fattah» հիպերձայնային հրթիռի մասին՝ նշելով, որ ապագա տարբերակը կարող է ունենալ թռիչքի 2 000 կիլոմետր հեռավորություն։
Հրթիռը, որի անվանումն ընտրվել է իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի կողմից, ունի թռիչքի 1 400 կիլոմետր հեռավորություն։
Հրթիռի մարտագլխիկն ունի շարժիչ, որն աշխատում է պինդ վառելիքով, շարժական փողակ, որը թույլ է տալիս հրթիռին շարժվել բոլոր ուղղություններով։
News.am