Մեծ Բրիտանիայի դեսպան․ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանին

Այս տարի մեկ տարի է անցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օուլդը։

Նա գոհունակություն է հայտնել, որ այս տարի Քիշնևում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։

«Ադրբեջանի արտգործնախարարը Լոնդոնում մասնակցել է Ուկրաինայի վերակառուցման խորհրդաժողովին և հանդիպել ուկրաինացի գործընկերոջ հետ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանին ցուցաբերած օգնության համար և որը շարունակելու է ցուցաբերել Իրպինի վերականգնման համար՝ Ուկրաինայի վերականգնման շրջանակներում»,- ասել է դեսպանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

News.am