2023-06-23 14:52
Լրատվական գործակալություններ
Թբիլիսիում Վրաստանի նախագահի նստավայրի մոտ այրել են Եվրամիության դրոշը
Թբիլիսիում Վարաստանի նախագահի նստավայրի մոտ անհայտ անձանց խումբն այրել է Եվրամիության դրոշն այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Mtavai հեռուստաալիքի գլխավոր տնօեն և հիմնադիր Նիկի Գվարամիայի համաներման մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Ներկաները բղավել են, որ նա «գործակալ» է և «դավաճան», որ ԵՄ դրոշի պատճառով «Հայրենիքը փոխել են Արևմուտքի հետ» և պահանջել են Վրաստանից վտարել Զուրաբիշվիլիին։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։
Վրաստանում դրոշների այրումն այն միջազգային կազմակերպությունների և երկրների, որոնց հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, համարվում է օրենքի խախտում, տուգանքը կազմում է 1000 լարի (385 դոլար)։
News.am