Ալիև․ Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռներ գնելու պայմանագրեր է կնքել
Ադրբեջանը շարունակում է զինել սեփական բանակը նոր սպառազինություններով, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ մեծ հեռահարության հրթիռների (որոնք խոցող մեծ ուժ և բարձր ճշգրտություն ունեն) մատակարարման մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի բանակի հետագա ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է մնում։ «Պատերազմից հետո նախաձեռնվում են բանակաշինության քայլեր, և դրա անհրաժեշտությունը կա, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր սպառնալիքներ, Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է Ալիևը։
News.am