Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյանի մամուլի քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

Հիշեցնենք, որ մինչև վարչապետի օգնական նշանակվելը Բաղդասարյանը Շիրակի մարզպետն էր, դրանից առաջ՝ ԱԺ պատգամավոր։

News.am