2023-06-23 19:52
Լրատվական գործակալություններ
Փաստաբանները նվեր են պատրաստել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետին
Փաստաբանների պալատում երկուշաբթի ասուլիս-քննարկում է նախատեսված, որի թեման պետական իրավասու մարմինների ոչ համարժեք արձագանքն է (արձագանքի բացակայությունը) փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառվող բռնությունների վերջին դեպքերի առնչությամբ:
Պալատից Panorama.am-ին հայտնեցին, որ ասուլիս-քննարկմանը կհետևի երթ՝ Պալատի վարչական շենքից դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ վերջերս փաստաբանի նկատմամբ կիրառվել էր բռնություն:
Փաստաբանները բաժնի պետին փոխանցելու են իրենց խորհրդանշական նվերը: