ՍԱ ՀԱՐՎԱԾ Է ԹԻԿՈՒՆՔԻՑ. ՊՈՒՏԻՆԸ` «ՎԱԳՆԵՐ» ՄՌԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ՌԴ բնակչությանը` ասելով, որ այն այնձինք, որոնք կազմակերպել և նախապատրասել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին։
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձը հարված է թիկունքից։ Այս մասին ՌԴ բնակչությանն ուղղված իր խոսքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն գործողությունները, որոնք աղճատում են մեր միասնությունը, դա փաստացի հետ կանգնել է սեփական ժողովրդից, զինակից ընկերներից, որոնք այս պահին պայքարում են մարտի դաշտում։ Սա թիկունքից հարված է մեր երկրին ու ժողովրդին ։ Հենց այսպիսի հարված հասցվել էր Ռուսաստանին 1917 թվականին, երբ երկիրն առաջին հայրենական պատերազմն էր վարում։ Այդ ժամանակ էլ ռուսները սպանում էին ռուսներին, եղբայրները` եղբայրներին։ Նրանք, ովքեր կազմակերպել և նախապատրաստել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին և պատասխան են տալու դրա համար»,– ասաց Պուտինը։
Նա ընդգծեց, որ ՌԴ–ն ծանր պայքար է մղում իր ապագայի համար, Արևմուտքի ողջ ռազմական և տեղեկատվական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած ներքին կռիվ, քանի որ այժմ որոշվում է ժողովրդի ճակատագիրը։
Sputnik Արմենիա