ԵՄ-ն ցանկանում է բաց պահել Իրանի հետ կապուղիները

Մենք ցանկանում ենք, որ Իրանի հետ հաղորդակցության դիվանագիտական ​​ուղիները բաց մնան: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին։

Նրա խոսքով, այս ձևաչափով է տեղի ունեցել Կատարի մայրաքաղաքում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերիի և քաղաքական հարցերով ԵՄ արտաքին ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորայի հանդիպումը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաղերին ասել է, որ այս հանդիպմանը կողմերը բանակցություններ են վարել Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ։

News.am