2023-06-24 15:31
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիները Դոնի Ռոստովում կարող են կապ հաստատել հյուպատոսությկան հետ
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ Խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով»,–նշել է Բադալյանը։
Դեսպանության հեռախոսահամարը հետևյալն է` +7 989 502 96 50։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։
Sputnik Արմենիա