2023-06-26 08:39
Լրատվական գործակալություններ
Բլինկեն․ ԱՄՆ-ն «Վագների» շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ՌԴ-ի ներքին գործ
ՌԴ-ում «Վագների» շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ՌԴ –ի ներքին գործն են։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես չեմ ուզում շահարկել այդ թեման։ Դա Ռուսաստանի ներքին գործն է»,- ասել է Բլինկենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնի կարծիքով «Վագների» հետ կապված վերջին իրադարձությունները կարո՞ղ են վտանգ ներկայացնել Ռուսաստանի իշխանությունների համար։
Sputnik Արմենիա