La Repubblica․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել Սերգեյ Շոյգուի հետ
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ անհանգստացած լինելով 2023-ի հունիսի 24-ին «Վագներ» ՄՌԿ-ի և Եվգենի Պրիգոժինի խռովության միջադեպով, տեղեկացնում է La Repubblica թերթը։
Ըստ թերթի տվյալների, հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի պաշտպանության նախարարի միջև ոչ պաշտոնական շփումներ են եղել, քանի որ «Շոյգուն ամենահուսալի զրուցակիցն է համարվում»։ Ընդ որում, դարձյալ La Repubblica-ի վարկածով, բանակցություններին մասնակցել են Արևմուտքի գրեթե բոլոր առաջատար քաղաքական գործիչները, «բացի Իտալիայի վարչապետ Մելոնիից»։
ՆԱՏՕ-ին անհանգստացրել է այն բանի հավանականությունը, որ 1,4 հազ․ միջուկային մարտագլխիկները կարող են հայտնվել Պրիգոժինի և նրա մարտիկների ձեռքում։ Շոյգուի հետ բանակցություններում դաշինքի ներկայացուցիչները հատուկ նշել են, որ ոչ մի առնչություն չունեն խռովարարների գործողությունների հետ, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
News.am