Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը չեղյալ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։

«Մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և օրենքով պաշտպանված այլ շահերին սպառնալիքների բացակայությամբ պայմանավորված՝ հակաահաբեկչական գործողության ղեկավարը` Ռուսաստանի ԱԴԾ-ի Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի վարչության պետը որոշում է կայացրել 2023 թվականի հունիսի 26-ի ժամը 09:00-ից չեղարկել Հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա