Կառավարության նախաձեռնությամբ անցկացվում է ԱԺ-ի արտահերթ նիստ
Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 26-ին արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում ընդգրկված է 17 հարց:
Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր:
News.am