Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԵԿՕՐՅԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ` ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն աջակցում է փաստաբանների գործադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մասին:
Պետական իշխանության ողջ համակարգի հիմնարար պարտավորությունն է անկախ ու պաշտպանված փաստաբանական գործունեության ապահովումը: Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու: Ի՞նչպես եք նսեմացնում այս կարևոր գործունեության դերը մեր երկրում:
Այնպես որ, ամբողջությամբ աջակցում եմ նաև Փաստաբանների պալատի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են փաստաբանական ինստիուտի պաշտպանությանը», - գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: