Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ՀԱՏՈՒԿ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԵԼ ՈՒ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼ
Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ու մանիպուլացնել, ովքեր իրենց տխրահռչակ իշխանությունը պահում են ատելություն և պառակտումներ սերմանելով: Այսպես՝
2008թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 116,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,3 %-ը:
2009թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 124,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,5 %-ը:
2010թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 147,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,5 %-ը:
2011թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 139,8 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,2 %-ը:
2012թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 146,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,6 %-ը:
2013թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 175,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,3 %-ը:
2014թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 183,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,9 %-ը:
2015թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 191,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,6 %-ը:
2016թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը:
2017թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը:
2018թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 228,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,8 %-ը:
Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստորագրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:
Նույնիսկ չեմ հաշվում այն զգալի ռազմա-տեխնիկական աջակցությունը (հիմնականում զինամթերք), որը նախագահ Սարգսյանի օրոք, Հայաստանի ԶՈՒ-ն ստացել են բարեկամ երկրներից՝ անվճար:
Հետևաբար՝ 2008-2018թթ-ին Հայաստանի Զինված Ուժերի ռազմական կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են իշխանական կապիտուլյացիոն աղբյուրները, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ (շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար): Այս տվյալները բաց են, և այն կարելի է գտնել համացանցի պաշտոնական աղբյուրներից:
Ինչ վերաբերում է “իշխանությունների” կողմից մերթ ընդ մերթ թմբկահարվող 609 մլրդ ռազմական ծախսերին (2018-20թթ.), ապա այն չի գերազանցել ՀՀ պետական բյուջեի համամասնությունը (որովհետև բյուջեն տարեցտարի աճել է, հետևաբար աճել է նաև ռազմական կարիքների համար հատկացումները): Բացի այդ՝ հարց է առաջանում իսկ ու՞ր էր այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում: Պարկում կանգնած մնացած բազմաֆունկցիոնալ ինքնաթիռնե՞ր, վերանորոգված ԱՍԱ ՕԿ համակարգե՞ր, թե՞ այլ ավելի սպառազինություն, որի մասին չեք խոսում:
Գոնե փաստերը մի աղավաղեք, որովհետև առավել քան պարզ ու ակնհայտ է, թե ինչպե՛ս էին նախորդ իշխանությունները պաշտպանում Հայաստանն ու Արցախը, և ինչպե՛ս եք դուք “պաշտպանել” կամ “պաշտպանում” այն:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ