Դավիթ Հարությունյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել. դատական նիստերի դալիճից հեռացրել են

ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանին որոշեց հեռացնել նիստերի դահլիճից։

ԲԴԽ-ում այսօր կայացել է Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որին դատավորը ներկայացել է առանց փաստաբանների, քանի որ փաստաբանական համայնքը գործադուլի մեջ է։

Դավիթ Հարությունյանը միջնորդել էր իրեն ժամանակ տրամադրել` նոր փաստաբան ներգրավելու համար, ինչը ԲԴԽ-ն մերժել է:

Դատավոր Հարությունյանը հարցեր է ուղղել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, սակայն ԲԴԽ-ն ժամանակը սահմանափակել է, դատավորն էլ առարկել է ԲԴԽ գործողությունների դեմ։

Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ` սանկցիա կիրառելու. դատական նիստերի դահլիճից դատավորին հեռացրել են ու դատական նիստն առանց Դավիթ Հարությունյանի այս պահին շարունակվում է։

Aysor.am