ԵԽԽՎ նախագահ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ չի կարող անել ինչ ուզում է

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ չի կարող անել ինչ ուզում է։ Այս մասին ասել է ԵԽԽՎ ղեկավար Թինի Քոքսը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Բոլորը գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այն անկլավ է, որտեղ մեծ թվով հայ բնակչություն կա: Բայց դա Ադրբեջանի ղեկավարությանը իրավունք չի տալիս այդ քաղաքացիների հետ անել ինչ ուզում է: Եվ Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է հանգեցնել հսկայական աղետի հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ այս միջանցքից»,- ասաց Քոքսը։

Միջանցքը փակ է, և դրանով Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները։ Ուստի ԵԽԽՎ-ն վճռականորեն պահանջել է Բաքվից կատարել իր պարտավորությունները և անհապաղ բացել միջանցքը։

Sputnik Արմենիա