2023-06-27 10:08
Լրատվական գործակալություններ
0
«SOS Artsakh».ՀՅԴ-Ն 24-ԺԱՄՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ Է ՍԿՍԵԼ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ, ՌԴ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԵՄ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։
Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։