CNN․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԽՆԴՐԵԼ ԷՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՉՀԱՐՎԱԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ՎԱԳՆԵՐԻ» ԽՌՈՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՄՆ-ն և Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները Կիևին խնդրել էին հարվածներ չհասցնել Ռուսաստանի տարածքին «Վագներ» ՄՌԿ խռովության ժամանակ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով արևմտյան պաշտոնյաներին։

«Հիմնական ուղերձն այն էր, որպեսզի նավակը չտատանենք»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը մտավախություն ուներ, որ Մոսկվան կսկսի Ուկրաինայի նման գործողությունները դիտարկել որպես օգնություն այդ ՄՌՏ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին և ոտնձգություն ՌԴ ինքնիշխանության դեմ Կիևի և դաշնակիցների կողմից։ «Դաշնակիցները նախազգուշացնում էին ուկրաինացիներին, որպեսզի նրանք չզբաղվեն սադրանքով։ Օգտագործեք հնարավորություններն ուկրաինական տարածքներում, բայց մի միջամտեք Ռուսաստանի ներքին գործերին և հարվածներ մի հասցրեք հարձակողական ռազմական միջոցներին Ռուսաստանի տարածքում,- ավելացրել է պաշտոնյան։- Մենք չենք ցանկանում նպաստել նարատիվին այն մասին, որ դա մեր նախաձեռնությունն էր»։

Այս ուղերձը տարածվել է արտաքին գործերի նախարարների, նրանց տեղակալների մակարդակով և դեսպանների միջոցով։

News.am