Պատերազմը չի ավարտվել. «ՀայաՔվեն» հայտարարություն է տարածել

Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականությունն ու անգործությունն Արցախի պաշտպանության հարցում դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ «ՀայաՔվեն» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության իր այս հիմնարար կետերից մեկը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։

«Պատերազմը չի ավարտվել»,– նշված է ՀայաՔվեի հայտարարության մեջ` մատնանշելով Արցախում հրադադարի խախտման վերջին դեպքը, որի արդյունքում հայկական կողմը զոհեր ունեցավ։

«ՀայաՔվեի» հայտարարության մեջ նաև ասված է, որ Հայաստանը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, իսկ հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում։

Sputnik Արմենիա