Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

 

«Նիկոլ Փաշինյանի շոուին որոշեցի արձագանել այս ձևաչափով։ Չգիտեմ՝ երևի Փաշինյանի հաշվարկն է, որ մենք օրերից մի օր կհոգնենք իր ստերին արձագանքելուց, բայց այդ հաշվարկում ինքը չարաչար սխալվում է», - նշեց նա։

Մամիջանյանն իր ցավակցությունները հայտնեց այս գիշեր Ադրբեջանի սադրանքների հետևանքով զոհված մեր 4 հայրենակիցներին։

«Երեկվա խայտառակությունը ինչ-որ պահի ինձ հիշեցնում էր դպրոցական հուշատետրի լրացում։ Պետք է արձանագրենք, որ Փաշինյանը մինչև 2019 թվականի վերջ փաստացի չէր տիրապետում բանակցային գործընթացին։ Ինքը հիմա էլ դրան չի տիրապետում։ Շատ ավելի վտանգավոր են իր ներկայացրած ստերը։ Սկսենք ապրիլյան 4-օրյա պատերազմի մասին իր ասած աբսուրդներից։ Ես երբեք չեմ հոգնելու կրկնել, որ էն սուտը, թե իբր ապրիլյան պատերազմին աշխարհը, միջազգային հանրությունը չեն արձագանքել՝ հերթական մանիպուլացիան է։ Ապրիլի 5-ին Մինսկի խմբի 9 երկիր տարածել է հայտարարություն՝ ներառյալ Թուրքիան» ,- հայտարարեց նա։

Aysor.am