Կողմերին զսպվածության կոչ ենք անում․ Զախարովան՝ Ադրբեջանի գիշերային ագրեսիայի մասին

Մտահոգված ենք տեղի ունեցած զինված միջադեպով և հրադադարի ռեժիմի խախտմամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի գիշերային ագրեսիան, որի հետևանքով Արցախի ՊԲ չորս զինծառայող է զոհվել։

«Կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության կոչ ենք անում»,-ասել է Զախարովան։

«Կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքի շուտափույթ ապաարգելափակմանն ու խաղաղ բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծմանը»,-հավելել է նա։

News.am