2023-06-29 09:34
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Արցախում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 28-ի տեղեկագրում հայտնում է Արցախում գրանցված հրադադարի խախտման դեպքերի մասին։
«Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում նշված փաստերի վերաբերյալ։
Aysor.am