Մակրոն․ Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով վճռականությանս

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսել ազդեցիկ հայ շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ կայքում:

Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը , որին ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը՝ դիմել է նախագահին ասելով, որ Արցածի շրջափակման և ադրբեջանական հարձակման պայմաններում նրանից ավելի ազդեցիկ նախաձեռնություն կսպասեն, ավելի գործնական, եչ միայն բարոյական:

Մակրոնը պատասխանել է, որ ինքը ճնշում է գործադրում Ալեիևի վրա և Փաշինյանի վրա: «Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան Փաշինյանի վրա: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:

 Մակրոնը նաև ասել է, որ չկասկածեն Արցախի և Հայստանի հաւցով իր վճռականությանը. «Պիտի շարունակեմ ջանքս, եթե նույնիսկ այս օրակարգով միակն եմ միջազգային ընտանիքում»:

News.am