2023-06-29 14:20
Լրատվական գործակալություններ
Ամեն օր պարեկություն ենք իրականացնում ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը. ԵՄ առաքելություն
Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության Twitter-ի էջում:
«Հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», - ասված է գրառման մեջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am