2023-07-03 09:48
Լրատվական գործակալություններ
Իրիկունը տխուր քնում ենք, առավոտ տխուր վեր կենում, չգիտենք մեր վերջն ինչ է լինելու, խաղաղություն ենք ուզում. արցախցի
Լիակատար շրջափակման պայմաններում Արցախի բոլոր խանութներում ակնհայտ է ապրանքների պակասը: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Սակայն կան նաեւ դեպքեր, երբ այդ պակասի պատճառը ինքներս ենք դառնում՝ անհարկի մեծ գնումներով: Արդյունքում դեֆիցիտ ստեղծելով անգամ այնպիսի ոլորտներում, որտեղ դա չպետք է լինի:
Ըստ պատասխանատուների՝ խանութներում հացի պակաս հենց այդ պատճառով է առաջացել:
Բնակիչներից ոմանք ասում են, որ չեն կարողանում հաց գնել, ոմանք էլ չեն բողոքում, ասում են, որ կարողանում են հաց գնել:
«Իրիկունը տխուր քնում ենք, առավոտ տխուր վեր կենում, չգիտենք մեր վերջն ինչ է լինելու, խաղաղություն ենք ուզում»,- ասում է մի տարեց բնակչուհի:
Մանրամասները՝ տեսանյութում:
News.am