ԲԱՔՈՒ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ևՍ ՄԵԿ ՔԱՅԼ. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը կարծում է, որ Բաքու-Ստեփանակերտ այսպես կոչված ուղիղ երկխոսությունը ոչ այլ ինչ է, քան ռուս խաղաղապահներն Արցախից հեռացնելուն ուղղված ևս մեկ քայլ։

«Ծրագիրը պարզ է՝ հարաբերություններ ստեղծել հայկական երկրորդ պետության ներկայացուցիչների հետ, ցույց տալ, իբր այդ ֆորմատով ինչ-ինչ հարցեր են լուծում, հետո հայտարարել, որ արցախահայության հետ շփումներում Ադրբեջանին միջնորդներ պետք չեն ու որ ռուս խաղաղապահներն այլևս անելիք չունեն Արցախում», – գրել է Մելիք–Շահնազարյանը Telegram–ի իր ալիքում։

Նա նշել է, որ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այս օրակարգը, կամ չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն, կամ, որ «ավելի հավանական է, սովորական դավաճաններ են»։

Նովոստի–Արմենիա