«Փաստ». ԽԻՍՏ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել «Հայաքվեի» ստորագրահավաքի անցկացման համար: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Երևանի վարչական շրջանների որոշ ղեկավարներ օրերս փակ հանդիպում են անցկացրել համատիրությունների ղեկավարների, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, իրենց ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկների ղեկավարների հետ և խիստ կերպով հանձնարարել՝ ոչ մի դեպքում չմասնակցել այդ ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ նման դեպքերի պարագայում տվյալ անձինք միանգամից ազատվելու են զբաղեցրած պաշտոններից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչների կողմից հատուկ ընդգծվել է, որ Արցախի հարցով ոչ մի «բազարի» չխառնվեն, իսկ այն անձանց, ովքեր արդեն միացել են ստորագրահավաքներին, խիստ կշտամբանքի են ենթարկել և հորդորել՝ կոլեկտիվի ներսում որևէ քարոզ չիրականացնել, հնարավորինս կանխել նաև իրենց կոլեկտիվների անդամների մասնակցությունը ստորագրահավաքին։ Մեր տեղեկություններով, նման խնդիրներ կան նաև Գյումրիում և Վանաձորում»։

Aysor