ՇՀԿ գլավոր քարտուղարը կողմ է կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցությանը
Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի լիիրավ անդամակցությունը փոխգործակցությանը նոր բովանդակություն կհաղորդի եւ լայն հեռանկարներ կբացի, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։
«Համոզված եմ, որ Իրանի լիիրավ անդամակցությունը ՇՀԿ տարբեր ոլորտների համագործակցությանը նոր գործնական լիցք կհաղորդի եւ լայն հեռանկարներ կբացի»,- ասել է Չժան Մինը։
Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում ներքին ընթացակարգերի կատարման Իրանի ջանքերը՝ կապված ՇՀԿ-ին անդամակցության հետ, եւ աջակցում է այդ երկրի կառուցողական եւ արդյունավետ մասնակցությանը կազմակերպության համագործակցության օրակարգին։
Մինչ այդ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 23-րդ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին, վիրտուալ ձեւաչափով։ ՇՀԿ պետությունների ղեկավարների գալիք նիստում կձեւակերպվի կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցությունը։
News.am