ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ԸՆԴԱՐՁԱԿԵԼ ԵՆՔ «ՀԱՅԱՔՎԵ»-Ի ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Չալաբյան

Վերջին երկու օրվա ընթացքում մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը. Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ բարեկամներ,

մենք բազմաթիվ հարցեր ենք ստանում, թե երբ է հնարավոր լինելու «ՀայաՔվե»-ին մասնակցել մարզերում: Ուրախությամբ տեղյակ եմ պահում, որ վերջին երկու օրվա ընթացքում, մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը հետևյալ բնակավայրերում՝

Գյումրի (Շիրակի մարզ)

Վանաձոր (Լոռվա մարզ)

Կապան (Սյունիքի մարզ)

Տաթև (Սյունիքի մարզ)

Աբովյան (Կոտայքի մարզ)

Մասիս (Արարատի մարզ)

Արմավիր (Արմավիրի մարզ)

Բոլոր այս բնակավայրերում, դուք արդեն կարող եք քվեարկել: Եթե դուք ցանկանում եք, որ մենք գանք նաև այլ բնակավայրեր, կապվեք մեզ հետ, միասին փորձենք կազմակերպել մեր աշխատանքը: Բոլորին հաջողություն եմ ցանկանում»։

Այսօր