2023-07-06 12:00
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանը ուղեղային կենտրոնի փորձագետներին է ներկայացրել ՀՀ-ի անվտանգային միջավայրը
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽՔ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը:
Քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
Գրիգորյանը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները: