2023-07-07 10:16
Լրատվական գործակալություններ
Բաքվի հեռուստատեսությամբ Երևանը ներկայացրել են որպես Ադրբեջանի մաս. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի հերթական բացահայտ տարածքային հավակնության մասին:
«Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացրել են որպես Ադրբեջան», - գրել է նա Twitter-ում՝ հրապարակելով լուսանկար:
Բադալյանի խոսքով՝ ցուցադրված «հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը» պետք է կտրականապես մերժվեն։
Նշենք, որ ավելի վաղ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՝ նախագահ Իլհամ Ալիևը, իրենց արտահայտություններում Հայաստանի մայրաքաղաքն անվանել էին Ադրբեջանի պատմական հող: