2023-07-07 10:51
Լրատվական գործակալություններ
Գրիգորյանը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային մարտահրավերները
Հուլիսի 6-ին Սպիտակ տանը հանդիպել եմ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-յան իր էջում։
Քննարկվել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները:
«Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով: Խոսել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորապես, շեշտել ենք երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում», - նշել է Գրիգորյանը։
Նովոստի-Արմենիա