Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան կունենա

Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով աորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:

Оливье Декоттиньи

Նա նոր պաշտոնը կստանձնի հուլիսի 21–ից։ Ֆրանսիայի նախագահի կողմից հրամանը ստորագրվել է հուլիսի 6-ին։

«Արտաքին գործերի հարցերով խորհրդական պարոն Օլիվիե Դեկոտինիեն 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- Twitter-ում գրել է Ջորկաեֆը:

Օլիվիե Դեկոտինին կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսից։

Sputnik Արմենիա