Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Գրիգորի Խաչատուրովի գործով կդիմի ՍԴ

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վարույթը կասեցրել է, որ դիմի ՍԴ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Ինչ–որ հարցերում, քրեական օրենսգրքի կոնկրետ նորմերում սահմանադրականության խնդիր է տեսել Վերաքննիչ դատարանը, թե ինչ հարցերում, դեռ կդժվարանամ ասել, որովհետև որոշումը չունեմ»,– ասաց նա։

Հակոբ Ենոքյանը տեղեկացրեց, որ մինչև ՍԴ–ն որոշում չկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը չի կարող քննարկել նաև իրենց բողոքը Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու համար։

Sputnik Արմենիա