ՀԱՎԵՐԺ ԱՆՄԵՂԸ

Մեկ օր։ Ճիշտ այդքան ժամանակով Բաքուն թույլ տվեց Հայաստանից գազի մատակարարումն Արցախ։ Իսկ հետո նորից փակեց կափույրը։ Այդպիսի խաղ՝ մուկն ու կատու։ Ասել է թե՝ ինչ ուզում եմ, անում եմ, ընտելացեք։

Իսկ այդ ժամանակ Երևանում իշխանության քարոզիչները բոլորին վախեցնում են նոր պատերազմով և կոչ անում չսադրել Ադրբեջանին։ Կարելի է կարծել, թե անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան սաստիկ սադրել էինք։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՎՍՏԱՀ ԿԼԻՆԻ, որ հնարավորություն ունի էլի տարածքներ հափռել։ Եվ չի սկսի այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները կհամարի ռիսկային։ Դե այո, չի սկսի պատերազմել նաև այն դեպքում, եթե վստահ լինի, որ իր ուզածը կարող է ստանալ առանց որևէ պատերազմի։ Հիմա, ըստ էության, հենց դա էլ կատարվում է։  «Նիկոլ Փաշինյանի խաղաղ օրակարգ» ցուցանակի տակ Երևանը քայլ առ քայլ հանձնում է Արցախը, իսկ Բաքուն քայլ առ քայլ իրենով է անում այն։

Կարող է կայուն տպավորություն ստեղծվել, որ կողմերը գործում են  նույն մեթոդակարգով։ Վերջին ժամանակներս չափազանց շատ են դա հաստատող ազդանշանները։ Ինչպեսև ազդանշաններն այն մասին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 9.11.2020-ի համատեղ հայտարարությամբ կողմերի ստանձնած բոլոր պարտավորություններից, Արցախի մի շարք տարածքներ Ադրբեջանին հանձնելուց հետո, այսօր գործում է միայն մեկ կետ. Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը առայժմ դեռ տեղակայված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղ՚ի զինված ուժերի շփման գծում։

Տեղակայված է լոկ առայժմ, քանզի քիչ չեն ազդանշաններն այն մասին, որ մեկ ընդհանուր մեթոդակարգով է ընթանում նաև ՌԽԶ վարկաբեկումը, որպեսզի նախադրյալներ ստեղծվեն երկու տարի անց դրա դուրսբերումը պահանջելու։ Եթե ոչ ավելի շուտ։

Եթե մինչև հիմա խաղաղապահներին քննադատելու գործառույթը հայկական կողմից իրագործում էր Երևանը, ապա աստիճանաբար տեսնում ենք, որ Ստեփանակերտն էլ է միանում այդ արշավին։ Եվ ահա արդեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է խոսում այն մասին, որ պայմանավորված ժամկետից շուտ Ադրբեջանին այն տարածքների հանձնումը, որոնցով Հայաստանից Արցախ մատակարարվում էր բացի ամենայնից նաև գազն ու էլեկտրաէներգիան, իրագործվել է ռուսական կողմի առաջարկով։ Ի պատասխան Մոսկվայից ստացվեց Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ Լաչինի միջանցքի երթուղու տեղափոխումը համաձայնեցվել է  9.11.2020-ի հայտարարությունը ստորագրած բոլոր երեք կողմերի միջև։

Այսինքն Երևանը փաստորեն ձեռքերը լվանում է Արցախի խնդիրներից և համաձայնում հանձնել Լաչինը, Աղավնոն ու Սուսը, Բաքվի համար ստեղծելով բոլոր պայմանները, որպեսզի փակի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից Արցախ, բայց մեղավոր են դրանում ռուսները։

ԴԵՌ ԱՎԵԼԻՆ.ԵՐԵՎԱՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՔՎԻՆ, այլև ՌԽԶ-ին, որ Լաչինի միջանցքի Հակարի կամրջին անցակետ են տեղադրել։ «Ապօրինի անցակետ». Այդպես են անվանում Երևանում ադրբեջանական այդ անձնագրային-սահմանապահ կետը, վկայակոչելով, թե հայտնի եռակողմ հայտարարությամբ ոչ մի նման բան նախատեսված չէ։ Ամեն ինչ ճիշտ է. Նախատեսված չէ։

Միայն թե երբ այդ քննադատությանը միանում է նաև Ստեփանակերտը, տեղի է ունենում ՌԽԶ-ի ղեկավարության և Արցախի իշխանության ներկայացուցիչների հանդիպումը։ Եվ այդ հանդիպման ժամանակ ՌԽԶ հրամանատար Ալեքսանդր Լենցովը, ըստ արցախյան աղբյուրների հաղորդման, զինվորականի շիտակությամբ ասում է, որ ադրբեջանական անցակետը տեղադրվել է այն բանից անմիջապես հետո, երբ Փաշինյանը հայտարարել է, թե Արցախը Ադրբեջանի մասն է...Այսինքն այդ հարցում Փաշինյանն արձակել է Բաքվի ձեռքերը։

Իսկ ի՞նչ է, նա իրավացի չէ՞։ Այո, եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, թե Բաքուն պետք է անցակետ տեղադրի Լաչինի միջանցքում։ Իսկ մի՞թե այդ նույն հայտարարության մեջ ինչ-որ բան ասվում է այն մասին, թե Երևանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Ոչ, իհարկե։

Մանավանդ որ Ստեփանակերտն ինքը ոչինչ չի ստորագրել։ Ստորագրել է Երևանը՝ ի դեմս Փաշինյանի։ Դրանով իսկ Լեռնային Ղարաբաղի փոխարեն իր վրա վերցնելով պատասխանատվությունը Արցախի ճակատագրի հետ կապված բոլոր հետագա գործընթացների համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, շատ արագ հրաժարվեց այդ պատասխանատվության առյուծի բաժնից, զբաղվելով բացառապե ոչ մի բանի չհանգեցնող քննադատությամբ Բաքվի հասցեին։ Միաժամանակ էլ ՌԽԶ-ի քննադատությամբ՝ միջազգային կազմակերպություններում

Հարմար  դիրքորոշում է. իբր՝ ես ձեռքերս ծալած նստած չեմ, թեև ոչ մի պատասխանատվություն էլ չեմ կրում։  Շատ  նման է ծանոթ թեզին.  «Այո, ես պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ…»։