Իրանը Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրում է Իրանի միջուկային համաձայնագիրը չկատարելու մեջ

Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կատարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով (ԳՀԾ) իրենց պարտավորությունները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։

«Մենք միշտ շեշտել ենք, որ անօրինական պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին և խախտում են մարդու իրավունքները։ Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, ապա, ցավոք, ԱՄՆ կառավարությունը դուրս եկավ այս միջազգային համաձայնագրից, իսկ եվրոպական կառավարությունները չկատարեցին իրենց պարտավորությունները»,- ասել է դիվանագետը՝ նկատի ունենալով եվրոպական երկրների կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթները։ Նրա խոսքերը մեջբերված են գործակալության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք կարծում ենք, որ եվրոպական կառավարությունները, հատկապես այս երեքը [Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան] կրում են նույն պատասխանատվությունը, ինչ ԱՄՆ-ն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու համար»,- հավելել է նա։ Ըստ Թեհրանի՝ այդ երկրներն անընդունելի են վարվում, երբ Իրանի դեմ պահանջներ են ներկայացնում կամ կեղծ մեղադրանքների հիման վրա պատժամիջոցներ են սահմանում Իսլամական Հանրապետության դեմ՝ հաշվի առնելով, որ չեն կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները։

News.am