2023-07-11 12:39
Լրատվական գործակալություններ
Փաստաբանները եռօրյա գործադուլ են հայտարարել ու պահանջում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը
Փաստաբանական համայնքը եռօրյա գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ ոստիկանների կողմից փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության և իրավապահների կողմից այդ դեպքերի վրա աչք փակելու։
Եռօրյա գործադուլի առաջին օրը փաստաբանական համայնքը երկու ակցիա կիրականացնի։ Առաջինը՝ քայլերթ կիրականացվի դեպի ՆԳՆ ոստիկանության շենք՝ պահանջելու ոստիկանությունում բռնության դեպքերի վրա աչք փակող ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Նրան կտրամադրվի «Ճանաչվում է փաստաբանների թշնամի» հավաստագիր։ Ապա՝ ժամը 12.30-ին փաստաբանները կհավաքվեն ԲԴԽ շենքի մոտ՝ պահանջելու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։
Փաստինֆո