ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՂԵՏԻ ԹԻՎ ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐՆ ՈՒ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է․ Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանում դատական իշխանության շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ գրել է

«Բազմաթիվ «մեսինջերային» հարցերին ստիպված եմ պատասխանել հրապարակավ։

1) Իմ դիրքորոշումը հստակ է և չի փոխվել և չի կարող փոխվել. մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Կարեն անդրեասյանը և ԲԴԽ ցանկացած այլ ղեկավար կարող է լինել միայն թիվ երկու մեղավորը։

2) Կարեն Անդրեասյանին «կարգի հրավիրելու» հարցով նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին դիմելու գաղափարին, մեղմ ասած, դեմ եմ. նման որևէ նախաձեռնության չեմ մասնակցել, չեմ մասնակցում և չեմ մասնակցելու։

3) ներ-քպ-ական «ռազբորկաներն» ինձ հետաքրքիր չեն»։

Այսօր