«Հրապարակ». «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԵԱՏԻՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐևԱՆՈՒՄ. ԱՆԳԼԻԱՑԻ ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է կրեատիվ քարոզարշավ իրականացնել Երևանում: Իհարկե, Մանե Թանդիլյանը վաղուց է այդ գործն անում, սակայն ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում որոշել են բում անել: Քարոզարշավի իդեոլոգներն ասում են, որ անգլիացի քաղտեխնոլոգներ են ժամանելու, և չի բացառվում, որ քարոզարշավին անձամբ Ռուբեն Վարդանյանը մասնակցի, ում անվան հետ, հիշեցնենք, կապում են այս կուսակցությունը։
Հայաստան են հրավիրելու նաև ներդրողների՝ օդի մաքրման, աղբի վերամշակման գործարանի, ճոպանուղու կառուցման նախագծերի հետ կապված: Նրանք անձամբ են ներկայացնելու իրենց ծրագրերը՝ փորձելով երևանցիներին վստահեցնել, որ իրենց թեկնածուի խոստումները թղթի վրա չեն մնալու, որ հաղթանակի դեպքում ներդրումներ են անելու և Երևանը վերածելու են դրախտավայրի։ Մենք տեղեկացանք նաև, որ կուսակցության մարզային կառույցներից` մոտ 20 համայնքից, մարդիկ են գալու Երևան` յուրաքանչյուր համայնքից 50-ական հոգի, այսինքն` մոտ հազար մարդ մասնակցելու է քարոզարշավին: Այս որոշումը կայացվել է «Ապրելու երկրի» քաղխորհրդի վերջին նիստում»։
Այսօր