ՀԵՐԹԸ ՍՅՈՒՆԻՔԻՆՆ Է, ՊԵՏՔ ՄԻՋԱՆՑՔ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՍԱ ԷԼ, ԸՍՏ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ, ԱՐԴԵՆ ԲԱՆԱՎՈՐ ՏՎԵԼ Է. Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ալիեւն ասաց այն, ինչը մեզանից թաքցնում է նա, ում 2021 ընտրեց Հայաստանի բնակչության մեծամասնությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:
«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա (Փաշինյանը) ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»։
Երբ այդ անձը խոսեց անկլավների մասին, որ դրանք խնդիր չեն, կարող ենք այլ ճանապարհներ սարքել, դա հենց անկլավների գոյության հրապարակային ճանաչումն էր նշանակում, ինչպես Էյվազլի ասելուց հետո Գորիս - Կապան ճանապարհը վերցրեցին, ինչպես Արցախը հրապարակավ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Լաչինի միջանցքը փակեցին։
Հերթը Սյունիքինն է, պետք միջանցք տա Ադրբեջանին, սա էլ, ըստ երեկույթին, արդեն բանավոր տվել է։
Եթե սրան շարունակենք հանդուրժել, Հայաստանին վերջնականապես հրաժեշտ տվեք»։
Yerevan Today