2023-07-12 16:11
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 23:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում ենԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Փաստինֆո»