«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼ ԶԻՆԱՆՇԱՆՆ ՈՒ ՕՐՀՆԵՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑԸ
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ զինանշանի ու օրհներգի նկատմամբ իրականացրած «վրաերթը», ինչպես ասում են, հենց այնպես չէ, և իշխանությունները նախատեսում են առաջիկայում օրակարգ բերել դրանք փոփոխելու հարցը։
Ավելին, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով արդեն մի քանի քննարկում է տեղի ունեցել՝ «քավորությամբ» վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի։
Մեզ հայտնի է դարձել, որ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, նույնիսկ արդեն իսկ առկա են զինանշանի մի քանի տարբերակներ։ Առաջիկայում նախատեսվում է զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի ընտրված առավել հաջողված տարբերակները։
Այս փուլում իշխանությունները մտադիր են թեման դեռևս չհանրայնացնել, բայց միաժամանակ աստիճանաբար տարբեր հարմար առիթներով տվյալ թեմայի հետ կապված առանձին թեզեր նետել հանրային տիրույթ՝ տրամադրություններն ու արձագանքները ստուգելու նպատակով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-01 20:11
Не нашло должного отклика важное событие: МИД Армении признался в сознательном нежелании использовать реальную и вполне цивилизованную возможность помочь армянским фигурантам позорного судилища в Баку.
-
2025-04-01 20:01
Персональная выставка "Донбасс через объектив очевидца" донецкого фотографа Дениса Григорюка откроется сегодня в Ереване. О выставке рассказал сам автор в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-01 19:32
Россия и США готовят новую встречу по ликвидации раздражителей в двусторонних отношениях и нормализации контактов. Об этом заявил журналистам глава МИД РФ Сергей Лавров.
-
2025-04-01 19:30
США во вторник ввели новые санкции, связанные с Ираном, против шести юридических и двух физических лиц. Об этом сообщается на сайте Минфина США.