2023-07-13 16:12
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարների ուշադրությունը կենտրոնացած է Արցախի վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի քարոզչությանը հետևող արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Կադր Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այսօրվա հանդիպումից. ինչպես տեսնում եք, Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի ուշադրությունը կենտրոնացած է Արցախի վրա»։
Panorama.am