2023-07-14 09:11
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային ավելի քան 1,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խոստացվել
Այս շաբաթ Վիլնյուսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում օտարերկրյա գործընկերները խոստացել են Ուկրաինային տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ եվրո ռազմական օգնություն, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նախարարը նշել է յոթ երկրների անուններ, որոնք առաջարկել են ռազմական օգնության փաթեթներ, հաղորդում է Украинская правда-ն։
Մասնավորապես, Ռեզնիկովը նշել է Գերմանիային՝ 700 մլն եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթով, որը ներառում է 25 Leopard 1A5 տանկ, 40 Marder 1A3 հետևակի մարտական մեքենա, 2 Patriot ՀՕՊ, 5 Bergepanzer 2 ՀՕՊ համակարգեր, զինամթերք։
Ռեզնիկովը նշել է նաև Ավստրալիան, Նորվեգիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները և Կանադան։
News.am