2023-07-14 10:19
Լրատվական գործակալություններ
0
ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է անժամկետ համաժողովրդական շարժում․ պահանջն ավելի քան յոթ ամիս տևող Արցախի պաշարմանը վերջ տալն է։ Այս պահին Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան․ մարդկանց հոսքը հրապարակ ակտիվորեն շարունակվում է։
Հրապարակում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, կառավարության այլ անդամներ։
Նշենք, որ Գուրգեն Ներսիսյանն էր երեկ հայտարարել անժամկետ շարժում սկսելու մասին:
«Փաստինֆո»