Հակոբյանը՝ Բալասանյանի ձերբակալության մասին․ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՎ ՄՈՏԻԿ Է ԳԱԼԻՍ, ՊԵՏՔ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՈՒ ՎԵՐԱՑՆԵԼ
Արցախի հերոսներին ով մոտիկ է գալիս, պետք է ոչնչացնել ու վերացնել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ձերբակալությանը:
«Ես խնդրում եմ՝ թողնել հերոսին իր մակարդակի վրա, որովհետև արդեն սոցիալական ցանցերում հանդիպող, ֆեյսբուքյան ստատուսներով Բալասանյանին պաշտպանողներից էլ արդեն տեղ ու դադար չկա: Իրականում ով փորձում է մոտիկ գալ Արցախի հերոսներին, պեք է ուղղակի ձեռքներն ու ոտքերը կոտրել: Մենք որպես փաստ մեր աչքի առաջ Մանվել Գրիգորյան ենք ունեցել:
Վրդովված եմ, որովհետև ամեն անբարո այսօր ֆեյսբուքում փորձում է դասեր ու ուղղություններ տալ մեզ՝ Արցախում գտնվողներիս: Մահվան շեմին կանգնածներիս փորձում են ուղղություն տալ, թե ինչպես պետք է մեր հերոսներին պաշտպանենք: Ընդ որում, Երևանի կենտրոնում մազերը գունաբացած, մեծ հետույքներով կանանց է սա վերաբերում, որոք փորձում են մեզ խորհուրդ տալ, թե այստեղ մենք ինչպես պետք է մեծարենք կամ պաշտպանենք մեր հերոսներին: Թող հեռու մնան Արցախի անունով հայրենասիրություն խաղացողները, հերոսների մասին ստատուսներ գրող փրկիչները և մեզ իբր անգործության մեջ մեղադրողները: Ես այլևս չեմ էլ հավատում, որ այդ մարդիկ ուզում են Արցախ փրկել կամ մեր հերոսների կողքին են»,-ասաց նա:
Արցախի ԱԺ պատգամավորը չցանկացած ավելի մանրամասն անդրադառնալ դեպքին՝ նշելով. «Ինձ համար հիմա այնքան կարևոր է Արցախի հերոսին չվնասելը որևէ խոսքով, որևէ մեկնաբանությամբ: Այսօր այն գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի շուրջը, ցանկացած բան փորձում են շահարկել և ի վնաս Արցախի օգտագործել: Նույնիսկ եթե դրա արդյունքում իմ անձը պետք է թիրախավորեն, ես միևնույն է, չեմ խոսելու այդ մասին:
Շատ ծանր էր լսելը, որ Արցախի պետնախարարն ասաց՝ սա քաղաքական գործընթաց չի; Որովհետև այն իրավիճակում, որ մեր ռազմական ու քաղաքական ազգանվեր գործիչներն են հայտնվել, այդ թվում նաև ազգային հերոսները, այդ բոլորը վարվող ապիկար քաղաքականության արդյունքն է, Հայաստանի դավաճան իշխանությունների արդյունքն է»: